Ճանաչողական այցով այս անգամ Շիրակի պետական համալսարանում էին Արևիկի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտները։

Ճանաչողական այցով այս անգամ Շիրակի պետական համալսարանում էին Արևիկի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանի աշակերտները և ուսուցիչները։

Նրանք ծանոթացան ֆակուլտետների և ամբիոնների գործունեությանը, թողարկվող մասնագիտություններին և ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող հնարավորություններին, շրջեցին բուհի լաբորատորիաներում, գրադարանում, սպորտային դահլիճներում։ Ուսուցիչներն ու աշակերտներն առանձնակի հետաքրքրությամբ մասնակցեցին Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում եվրոպական գործընկեր համալսարաններում ՇՊՀ-ի ուսանողների ուսումնառության ժամանակաշրջանի հաշվետվության ներկայացմանը։

Հանդիպման ավարտին ծրագրին մասնակից ուսանողներն իրենց փորձը ներկայացրեցին աշակերտներին և պասատխանեցին նրանց հետաքրքրող հարցերին։