Գիտական սեմինար բնագիտակամաթեմատիկական ֆակուլտետում

Շիրակի մարզում կենդանաբանական հետազոտությունները բավականին քիչ են և կարմիր գրքում ներառված տեսակների արիալները ճշգրտման կարիք ունեն։ Այս թեմայի վերհանմանն էր նվիրված ՇՊՀ-ի բնագիտակամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցած գիտական սեմինարը` «Կենդանիների կարմիր գրքում գրանցված երեք վտանգված տեսակների՝ փոքրասիական գետնասկյուռի  (Spermophilus xanthoprymnus), խայտաքիսի (Vormela peregusna) և փոքրասիական մողեսի (Parvilacerta parva) ուսումնասիրությունն ու պահպանությունը» թեմայով։ Զեկուցողն էր կ․գ․թ, դոցենտ Անգին Գրիգորյանը։ Վերոնշված խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Ա․ Գրիգորյանը համագործակցելով ԵՊՀ-ի կենդանաբանության ամբիոնի գիտաշխատողների հետ՝ շարունակաբար կատարում է դաշտային հետազոտական աշխատանքներ։ Ստացված արդյունքները ներկայացվում են ՀՀ բնապահպանության նախարարություն։

Բանախոսը կարևորեց այս և նմանատիպ այլ խնդիրների իրազեկման ու վերհանման հարցը գյուղական համայնքներում կարմիր գրքում գրանցված և վտանգված տեսակների հետագա պահպանության համար։

Հետազոտությունների շրջանակներում գրվել են մի շարք կուրսային և ավարտական աշխատանքներ։