ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Նոյեմբերի 24-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային երեք հարցերի՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար լրավճարի և ներբուհական դրամաշնորհի տրամադրման, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման կանոնակարգերի հաստատման մասին հաղորդում ներկայացրեց բուհի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանը։ Վերջիններս քննարկվեցին և քվեարկությունների արդյունքում հաստատվեցին։

Հաստատվեցին նաև համալսարանում գործող բաժինների կանոնադրությունները և քննարկվեցին օրակարգային այլ հարցեր։

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանն էլ հաղորդում ներկայացրեց 2023-2024 ուստարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության արդյունքների մասին։