Մասնագիտական կողմնորոշման այց ՇՊՀ-ում

Նոյեմբերի 22-ին և 23-ին Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում հյուրընկալել էինք ՇՊՀ-ի Ավագ դպրոցի, Գյումրու տնտեսագիտական վարժարանի բնագիտական հոսքի և Ազատանի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտներին։
Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ս․ Ալեքսանյանն ու ամբիոնի դասախոսներն աշակերտներին ներկայացրեցին ամբիոնում թողարկվող մասնագիտությունների գրավչությունը և աշխատաշուկայում տվյալ ոլորտի մասնագետների պահանջարկի առկայությունը, ԲՏՃՄ ուղղությունների գծով սովորող ուսանողներին պետության կողմից տրամադրվող արտոնությունները։
Կենսատեխնոլոգիայի և մանրէաբանության լաբորատորիայում աշակերտները ծանոթացան լաբորատորիայի նյութատեխնիկական հնարավորություններին, առկա սարքերին ու սարքավորումներին։ Մանրադիտակով դիտեցին պատրաստուկները։ Ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ իրականցրեցին լաբորատոր փորձեր քիմիայից, կենսաքիմիայից և կենսատեխնոլոգիայից։