«Հողմաջուր գետի հովտի կանաչապատման հեռանկարները» թեմայով գիտական սեմինար

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Անուշ Խաչատրյանն անցկացրեց «Հողմաջուր գետի հովտի կանաչապատման հեռանկարները» թեմայով գիտական սեմինար։
Սեմինարի սկզբում բանախոսը ներկայացրեց, որ կատարված աշխատանքի նպատակը եղել է Հողմաջուր գետի հովտում հանդիպող ուռազգիների տեսակային կազմի պարզաբանումը, տարածվածությունն ու ապրելավայրերի ընդլայնման հնարավորությունները բացահայտելը և ուռազգիների կտրոններով բազմացումը փորձարկելը: Այնուհետև անդրադարձ կատարեց Հողմաջուր գետի հովտում առկա ուռենի ցեղի տեսակներին, դրանց բաշխվածությանը։ Համեմատականներ անցկացրեց գարնանային, ամառային և աշնանային կտրոններով տեղածին ուռենիների բազմացման ձևերի մեջ։
Հանդիպման ավարտին Անուշ Խաչատրյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։