Ծանրորդ Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի ոսկե մեդալակիր

Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Կարապետյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում բարձր պահելով հայոց եռագույնը՝ նվաճեց 102 կգ քաշայինների երկամարտի չեմպիոնի տիտղոսը։
ՇՊՀ-ի ողջ հանրույթը ջերմորեն շնորհավորում է չեմպիոնին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։