Տեղեկատվական-իրազեկման հանդիպում համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ՝ նվիրված ՇՊՀ-ում հետբուհական կրթության հնարավորություններին

2024թ. ապրիլի 19-ին Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ տեղեկատվական-իրազեկման հանդիպում համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողների հետ՝ նվիրված ՇՊՀ-ում հետբուհական կրթության առկա հնարավորություններին:

Հանդիպմանը ուսանողներին ողջունեց Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը:

Հանդիպման ընթացքում գիտական քաղաքականության և նորարարության պատասխանատու Նելլի Սապսզյանը ուսանողներին ներկայացրեց համալսարանում հետբուհական կրթություն ստանալու հնարավորությունները, ասպիրանտուրա ընդունելության և հայցորդության համակարգ ձևակերպվելու պայմանները, առանձնահատկություններն ու տարբերությունները: Ուսանողների ուշադրությանը ներկայացվեցին հետբուհական կրթական համակարգի՝ ՇՊՀ-ում առկա մասնագիտությունների ցանկը, ուսման վարձի գործող չափը և նոր ներդրված զեղչային համակարգը, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառելու, ատենախոսական աշխատանքի թեմայի և գիտական ղեկավարի հաստատման առանձնահատկությունները:

Հանդիպման վերջում ուսանողները Ն. Սապսզյանին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը: