«Գաղափարից մինչև բիզնես»՝ ծրագրի քննարկում Շիրակի պետական համալսարանում

Մարտի 21-ին ՇՊՀ-ում հյուրընկալվել էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԲՏԱ Նախարարության Բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։ Այցի նպատակն էր ուսանողների և աշխատակիցների հետ հանդիպում-քննարկման ընթացքում ներկայացնել «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը՝ ՇՊՀ ներգրավվածությունը ծրագրում ապահովելու նպատակով։

Ծրագրի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող բիզնես ծրագրերը գաղափարից մինչև շուկայի փուլ հասցնելու առաջխաղացմանը։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլերից՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա»։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ։

Հանդիպումից հետո հյուրերը ՇՊՀ ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարեցին բուհում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային: