ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում ունեցավ ուսանողների հետ

Մարտի 21-ին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում ունեցավ համալսարանի ուսանողների հետ՝ քննարկելու ուսումնական գործընթացի վերաբերյալ ուսանողների տեսակետները,  մոտեցումներն ու առաջարկները։

Հանդիպման սկզբում ռեկտորն  ուսանողներին առաջարկեց, որ հանդիպումն անցնի ոչ պաշտոնական, անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում՝ առավելապես անդրադառնալով բուհում առկա խնդիրներին։

Ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին ռեկտորին հանդիպման համար, այնուհետև ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու մտահոգությունները։ Հարցերը հիմնականում վերաբերում էին ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զեղչային համակարգին, ուսանողական առօրյայի կազմակերպմանը և այլն։

Ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան․ բուհի ռեկտորը պատասխանեց ուսանեղներին հետաքրքրող հարցերին, լսեց բարձրացված խնդիրների մասին նրանց կողմից առաջարկվող լուծման ուղիները։

Ձեռք բերվեց երկուստեք համաձայնություն՝ նմանատիպ հանդիպումները դարձնել առավել հաճախակի ու պարբերական։