Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2022-2023 ուստարվա հետազոտողի կրթական ծրագրով ուսուցման գարնանային շրջանի ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման (զեղչի)

 

2022-2023 ուստարում, ըստ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված 2006թ. հուլիսի 27-ի N1183-Ն որոշմամբ) և «ՇՊՀ-ում ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության և ուսուցման կանոնակարգի» ստորև նշված կետի (հաստատված Գիտական խորհրդի՝ 2021թ. փետրվարի 22-ի նիստում), հետազոտողի կրթական ծրագրով ուսումնառողները  ուսման վարձավճարի զեղչի արտոնությունից օգտվելու համար մինչև ս. թ. ապրիլի 3ը ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն պետք է ներկայացնեն դիմում՝ կցելով համապատասխան փաստաթղթեր:

 

4.29. Համալսարանն իր միջոցների հաշվին, համապատասխան փաստաթղթերի ներկայացման դեպքում, ուսման վարձավճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է (մասնակի զեղչերի կիրառմամբ) հետևյալ կարգավիճակ ունեցող անձանց՝

  • 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող հետազոտողներ,
  • առանձնահատուկ դեպքերում Համալսարանի ռեկտորի առաջարկությամբ և մանդատային հանձնաժողովի որոշմամբ՝ այլ կարգավիճակ ունեցող հետազոտողներ: