Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2023-2024 ուսումնական տարվա համար։

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով՝ (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)`  խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով: Վերջիններիս կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://aef.am/university/  :

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2023թ․ սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ,մագիստրոսներ։

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին՝ ունենալով հետևյալ առաջադիմությունը՝ 20/14, 10/6․5, 4/2․8, 100/74 միավոր:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/

 

 

Առցանց հայտադիմումը հասանելի է 2023 թ. մարտի 13-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ ։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել էլ. հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ