Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագիրը ՇՊՀ-ում

Ս.թ. մարտի 24-ին` ուրբաթ օրը, ժ. 13:00-ին Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Էրազմուս+ ակադեմիական շարժունության և փոխանակումների ծրագրի մասնակից ուսանողների հաշվետվությունը:

Նրանք կներկայացնեն Ռումինիայի և Իսպանիայի գործընկեր համալսարաններում իրենց ուսումնառության ընթացքում կատարած աշխատանքները:

Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրված անձանց:

Մուտքն ազատ է: