Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2023թ. հունիսի 29-ին՝ ժամը 1430-ին, ՇՊՀ-ի Բ2-6 լսարանում անցկացվելու է 2023-2024 ուստարվա «Աշխարհագրություն» մասնագիտությամբ (դասիչ՝ ԻԴ.03.01) ասպիրանտուրայի առկա ուսուցման վճարովի համակարգի ընդունելության մասնագիտական քննությունը:

Քննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:

Դիմորդը քննության է ներկայանում անձը հաստատող փաստաթղթով:

Մասնագիտական քննության հարցաշարը հասանելի է ՇՊՀ-ի պաշտոնական կայքէջում:

Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է ըստ սահմանված ընթացակարգի:

Մրցույթի արդյունքում ասպիրանտուրա ընդունվում է մասնագիտական քննությունից առավելագույն միավոր ստացած անձը:

Մանրամասների համար դիմել ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության,

որակի ապահովման և կառավարման կենտրոն:

Էլ. հասցե. shsu.science@gmail.com

Հեռ. (0312) 6 64 80