«Երիտասարդություն և գիտություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտագործնական գիտաժողով

Նիժնի Նովգորոդի Ն. Ա. Դոբրոլյուբովի անվան պետական լեզվաբանական համալսարանը 2023թ. հոկտեմբերի 25-ին կազմակերպում է «Երիտասարդություն և գիտություն» խորագրով միջազգային երիտասարդական գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել 8-11-րդ դասարանների աշակերտներ, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ, ասպիրանտներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա կամ հեռավար ձևաչափերից մեկով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. հոկտեմբերի 23-ը լրացնել մասնակցության հայտը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: