«Ժամանակակից կրթության արդի հիմնահարցեր» խորագրով 5-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

«Նոր գիտություն» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը  2023թ. նոյեմբերի 9-ին կազմակերպում է «Ժամանակակից կրթության արդի հիմնահարցեր» խորագրով 5-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով, որին կարող են մասնակցել կրթական բոլոր աստիճանների ուսանողներ, դասախոսներ, գիտաշխատողներ:

Գիտաժողովը կանցկացվի առկա կամ հեռավար ձևաչափերից մեկով: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. նոյեմբերի 9-ը լրացնել մասնակցության հայտը և կազմհանձնաժողովին ուղարկել պահանջվող փաստաթղթերը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: