«Նոր տնտեսական աշխարհակարգը թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային ամենամյա երրորդ գիտաժողով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը 2023թ. հոկտեմբերի 18-20-ը կազմակերպում են «Նոր տնտեսական աշխարհակարգը թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային ամենամյա երրորդ գիտաժողովը, որին կարող են մասնակցել հայաստանյան և օտարերկրյա համալսարանների ՊԴ կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ (գիտական ղեկավարի առկայությունը պարտադիր է) և այլն:

Գիտաժողովը կանցկացվի առկա ձևաչափով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. հոկտեմբերի   11-ը լրացնել մասնակցության հայտը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: