ՇՊՀ-ում անցկացվեց հերթական գիտական սեմինարը

ՇՊՀ-ի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը՝ «Հարթաչափական հասկացությունների սահմանումների հիմնախնդիրները և լուծման ուղիները» թեմայով, որի բանախոսն էր մ.գ․թ․ Ալվարդ Սարուխանյանը։
Բանախոսը ներկայացրեց թեմայի արդիականությունը, գիտական նորույթը և կիրառելիության ոլորտը։ Սեմինարի ընթացքում Ա․ Սարուխանյանը վեր հանեց «Երկրաչափություն» առարկայի հարթաչափական հասկացությունների սահմանումների ավանդական մեթոդները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկվող ուսուցման նոր մեթոդիկա, որի արդյունավետությունը ցույց տվեց մանկավարժական գիտափորձի միջոցով։
Հանդիպման ավարտին Ա․ Սարուխանյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։