Համո Սահյան — 110

Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ինձ բացակա չդնեք» խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի 110-ամյակին։
Սահյանը քնարական նուրբ ու խոր շնչի բանաստեղծ է, նրա բանաստեղծական աշխարհը միասնական ամբողջություն է, ուր բոլոր բանաստեղծությունները, իրար լրացնելով, ստեղծում են այդ ամբողջական աշխարհի միասնական, միաշունչ ու միակտուր պատկերը:
Սահյանաշունչ օրվա մտահաղացումը ՇՊՀ-ի Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանինն էր։ Միջոցառման մասնակիցներն էին ՇՊՀ-ի տարբեր մասնագիտություններում սովորող, սահյանական պոեզիայով և գրականությամբ ապրող ու շնչող ուսանողներ, դասախոսներ, շրջանավարտներ և դիմորդ-աշակերտներ։