ՇՊՀ ուսանողները մասնակցեցին «Ուսանողական գարուն 2024» փառատոնին

Մայիսի 10-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Վանաձորի պետական համալսարանում անցկացված «Ուսանողական գարուն 2024» ամենամյա փառատոնին։ Փառատոնի նպատակն է հայտնաբերել, խրախուսել և աջակցել շնորհալի ուսանողներին, նպաստել նոր սերնդի և քաղաքացու գեղագիտական ճաշակի ձևավորմանը:
Շիրակի պետական համալսարանի ուսանողուհիներ Սվետլանա Խաչատրյանը և Սիրանուշ Հարությունյանը «Ասմունք» անվանակարգում զբաղեցրին համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհիներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։