Տարեկան ուսանողական գիտաժողով

Հայ-Ռուսական համալսարանի կողմից 2024թ. ապրիլի 15-18-ը կազմակերպվում է Տարեկան ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մարտի 17-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել անհրաժեշտ նյութերը՝ ըստ ներկայացվող պահանջների:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):