Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ ոսկե մեդալակիր

Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Նա հաղթող է ճանաչվել 1500 մետր վազքատարածությունում։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր չեմպիոնին և մաղթում նորանոր հաղթանակներ։