«Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողով

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախաձեռնությամբ 2024թ. հոկտեմբերի 17-18-ը կազմակերպվում է «Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և նրա դերը հայության կրթական կյանքում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. հուլիսի 1-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել nersisyanconf2024@gmail.com էլ.հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):