Մասնագիտական կողմնորոշման այց Շիրակի պետական համալսարանում

Այսօր Շիրակի պետական համալսարանում հյուրընկալվեցին Այգաբացի ու Փոքրաշենի միջնակարգ դպրոցների 8-10-րդ դասարանների և Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի Ֆիզմաթ հոսքի աշակերտները։

Ապագա դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով համալսարանականները ներկայացրեցին ֆակուլտետների և ամբիոնների գործունեությունը, թողարկվող մասնագիտությունները, ինչպես նաև ուսանողներին տրամադրվող հնարավորություններն ուսումնական գործընթացի ընթացքում։

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի Մեխանիկայի լաբորատորիայում աշակերտներն իրականացրին լաբորատոր փորձարկում լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրման վերաբերյալ և ուսումնասիրեցին մոմենտների կանոնը։

Աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում՝ ծանոթացան բուհի նյութատեխնիկական բազային և կրթական միջավայրին։