«Համակարգային մտածողությունն ու համակարգային վերլուծությունը» թեմայով խորհրդատվություն ՇՊՀ-ում
«ՇՊՀ հիմնադրամի ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգի» համաձայն իրականացվող խորհրդատվություն-դասախոսությունների այսօրվա թեման էր «Համակարգային մտածողությունն ու համակարգային վերլուծությունը»։ Բանախոսը Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Արշավիր Գասպարյանն էր։
Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց խնդիրները համալիր ձևով գնահատելու համար անհրաժեշտ համակարգային մտածողության սկզբունքները, մեթոդները և առավելությունները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը կրթության և գիտության ոլորտում տեսանելի արդյունքների հասնելու գործում։ Նա նշեց, որ համակարգային վերլուծությունն այսօր կիրառվում է տարբեր ոլորտներում և այն պետք է մշտապես զարգացնել ու կատարելագործել։
Ա․ Գասպարյանը ուսանողներին նաև ծանոթացրեց համակարգային վերլուծության գործիքների կիրառմանը։
Ակադեմիական խորհրդատվություններն իրականացվում են ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի վերահսկողությամբ և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի համակարգմամբ։