ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող է մասնակցել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը:

Պրոֆեսորադասախոսական կազմի համար շարժունությունն իրականացվում է 5 աշխատանքային օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Դիմորդները Վալլադոլիդի համալսարանի մասնագիտություններին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses ։

Դիմում-հայտերը պետք է ուղարկվեն առցանց, հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply, մինչև սույն թվականի հունիսի 21ը, ժամը 17։00-ն:

Նախքան դիմելը՝ խնդրում ենք ուշադիր ծանոթանալ  https://uvamobplus2.uva.es/publico/download/65/en/Convocatoria_FIRMADA_EN.pdf հղմամբ ներկայացված տեղեկատվությանը:

Մանրամասների  համար կարող եք դիմել ՇՊՀ Արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարով: