ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԼԻՍԱԲՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑՈՒՄ (ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ)

Պորտուգալիայի Լիսաբոնի համալսարանի արվեստների և հումանիտար գիտությունների դպրոցը մեկնարկել է 2024-2025 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև՝ դասախոսական ու վարչական կազմի ներկայացուցիչները։

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 4 ամսով, իսկ դասախոսական կազմի համար՝ 5 օրով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ս․թ․ հունիսի 21-ն է։

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-16 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել 077069126 հեռախոսահամարով: