«Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողով

ՀՀ ԿԳՄՍՆ-ի և ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2024թ. հոկտեմբերի 11-13-ը կազմակերպվում է «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան 21-րդ դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն հայերենն է:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. սեպտեմբերի 15-ը լրացնել մասնակցության հայտը և կազմկոմիտե ներկայացնել թեզիսների տպագիր և էլեկտրոնային տարբերակները՝ katayan@sci.am էլ. հասցեով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):