Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Սարինյանի 100-ամյակին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հիմնարար գիտական գրադարանի և Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի կողմից 2024թ. նոյեմբերի 13-ից 15-ը կազմակերպվում է գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն և ռուսերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության հայտը մինչև 2024թ. սեպտեմբերի 15-ը ուղարկել siranush.margaryan.71@mail.ru էլ. հասցեին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):