Տեղի ունեցավ Սպենսեր Ջոնսոնի «Նվերը» գրքի ներկայացում-քննարկումը

ՇՊՀ-ի գրադարանում այսօր տեղի ունեցավ ամերիկացի գրող Սպենսեր Ջոնսոնի «Նվերը» գրքի ներկայացում-քննարկումը: Բանախոսը ՇՊՀ-ի շրջանավարտ Սեդա Ոսկանյանն էր։ Միջոցառման նպատակը ուսանողներին բազմաթիվ մարդկանց կյանքեր փոխած գրքի բովանդակության ներկայացումն ու քննարկումն էր։

Սպենսեր Ջոնսոնի «Նվերը» այն ստեղծագործություններից է, որի յուրաքանչյուր էջը ներծծված է ջերմությամբ ու զգացումներով՝ ընթերցողին ստիպելով մտածել կյանքի իմաստի և մարդկային փոխհարաբերությունների մասին։

Հանդիպման ավարտին մասնակիցները վերլուծեցին սյուժեն, ներկայացրին գրքից ստացած իրենց տպավորությունները: