ՇՊՀ հանրույթի ներկայացուցիչներն այցելեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր։
Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով հայրենիքի համար կյանքը տված հերոսների սխրանքը: