«Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական գիտաժողով ՀՊՄՀ-ում

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ակադեմիկոս Մ․ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 27-ին ՀՊՄՀ-ում (Տիգրան Մեծ 17) կազմակերպվում է «Հոգեբանական հետազոտություններ» խորագրով ուսանողական գիտաժողով: Ուսանողական գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ ԲՈՒՀ-երի հոգեբանություն մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները և շրջանավարտները:

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել հոգեբանության բնագավառում կատարված հետազոտությունը՝ հետևյալ ձևաչափով.

Լավագույն հետազոտությունները կտպագրվեն, իսկ հեղինակները կխրախուսվեն:

Ուսանողական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի ապրիլի 15ներառյալ լրացնել համապատասխան գրանցման հայտը

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6rtQes_DtSgcZgsZs418eAaMzIin6W3F7fc9nYZUC3BvL3Q/viewform?usp=pp_url և հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ avagyanani24@aspu.am։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):