«Մտածող երիտասարդություն-ուժեղ տնտեսություն» խորագրով հանրապետական գիտաժողով

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը կազմակերպում է «Մտածող երիտասարդությունուժեղ տնտեսություն» խորագրով հանրապետական գիտաժողով երիտասարդ հետազոտողների համար:

Գիտաժողովը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 12-ին, առկա ձևաչափով:

Գիտաժողովին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ հետազոտողներ ՀՀ բուհերից և գիտահետազոտական հաստատություններից:

Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ թեմատիկ ուղղություններով՝

  • մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովում,
  • տնտեսության ֆինանսական հատվածի զարգացում,
  • տեխնոլոգիական առաջընթացի ապահովում տնտեսության մեջ,
  • ժողովրդագրություն և սոցիալական հիմնախնդիրներ,
  • զբոսաշրջության մենեջմենթ,
  • կառավարում և մարքեթինգ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

Գիտաժողովին մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի մարտի 26-ը լրացնել մասնակցության հայտը և spf.asuegb@gmail.com էլ.հասցեին ուղարկել համապատասխան հոդվածները։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Մանրամասները՝ հղումով։