Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ,

 

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման դիմումները 2023-2024 ուստարվա համար ընդունվում են մինչև ս․թ․ սեպտեմբերի 28-ը։

Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանատ:

Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում, ըստ առաջադիմության (առկա բակալավր — առնվազն ՄՈԳ 60, մագիստրատուրա — առնվազն ՄՈԳ 70),  տրամադրում է՝

  • ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին (28 և ավելի միավոր),
  • սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին,
  • մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին,
  • առկա ուսուցմամբբակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվի:

 

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: