Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

      Ուսման վարձավճարի զեղչ

Տեղեկացնում ենք, որ 2023-2024 ուստարում, ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգի» (հաստատված՝ 2006թ.  հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի» ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից  օգտվելու համար առկա համակարգի ուսանողները   մինչև  սեպտեմբերի 28-ը  ներառյալ ֆակուլտետի դեկանատ պետք է ներկայացնեն դիմումը և համապատասխան փաստաթղթերը:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվի:

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: