ՇՊՀ մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ուսման վարձավճարի փոխհատուցում

Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2022-2023 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ է ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը և Ձև N3-ում նշված տեղեկանքը:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնում:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվի:

Հարցերի դեպքում դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին, ժ. 9:00-17:00: