«Մանկավարժական խոսույթը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը 2023թ. նոյեմբերի 27-28-ը կազմակերպում է «Մանկավարժական խոսույթը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. հոկտեմբերի 10-ը համակարգող խմբին ուղարկել մասնակցության հայտը և հոդվածը՝ չափորոշիչներին համապատասխան:

Գիտաժողովի մասնակցության ձևերն են՝ առկա և առցանց:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները և դասախոսները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով