ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը մեկնարկել է 2023-2024 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող է մասնակցել ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը:

Պրոֆեսորադասախոսական կազմի համար շարժունությունն իրականացվում է 5 աշխատանքային օրով, հետևյալ տարբերակներով՝

  • Ակադեմիական շարժունություն-համադրված դասավանդման/վերապատրաստման աշխատանքներ, որը ներառում է 4 ժամ պարտադիր դասավանդում, ինչպես նաև մասնակցություն հյուրընկալող համալսարանում անցկացվող վերապատրաստման աշխատանքներին, ինչպիսիք են՝ աշխատանքային հանդիպում-քննարկումները, լաբորատոր աշխատանքը, բենչմարկինգը։
  • Ակադեմիական շարժունություն-վերապատրաստման աշխատանքներ, ինչպիսիք են՝ աշխատանքային հանդիպում-քննարկումները, լաբորատոր աշխատանքը, բենչմարկինգը։

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Դիմորդները Վալլադոլիդի համալսարանում առկա մասնագիտություններին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/courses ։

Դիմումները պետք է ուղարկվեն առցանց, սույն հղումով՝ https://uvamobplus2.uva.es/publico/apply, մինչև սույն թվականի սեպտեմբերի 29-ը, ժամը 13։00-ն (հայկական ժամանակով):

Նախքան դիմելը՝ խնդրում ենք ուշադիր ծանոթանալ  https://uvamobplus2.uva.es/publico/download/9/en/Convocatoria_firmada_EN.pdf հղմամբ ներկայացված տեղեկատվությանը:

Մանրամասների համար կարող եք դիմել ՇՊՀ արտաքին համագործակցության կենտրոն՝ Բ2-12 սենյակ, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10:00-16:00, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով, կամ զանգահարել 077 069 126 հեռախոսահամարով: