«Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողով

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից 2025թ. սեպտեմբերի 26-27-ը կազմակերպվում է «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը:

Գիտաժողովը կանցկացվի առկա, հեռակա և հեռավար ձևաչափերով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025թ. հունիսի 10-ը language.image.md.ra@gmail.com էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտն ու հոդվածը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):