«Researcher Connect» խորագրով առցանց դասընթաց
2025թ. հունիսի 9-ից 12-ը և 16-ից 19-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, կազմակերպվում է «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց երկրորդ դասընթացը:
Դասընթացի նպատակն է բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ ապահովելով համալսարանների, ինչպես նաև գիտահետազոտական կազմակերպությունների ներգրավումը մրցակցային առավելությամբ արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։
Մասնակցության պայմաններին, ինչպես նաև հասանելի աջակցության մասին կարող եք տեղեկանալ՝ գրանցվելով հետևյալ հղմամբ:
Գրանցման հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2025թ. մայիսի 21-ը՝ ժամը 12:00:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):