Հայտարարություն ՇՊՀ մագիստրատուրայի ուսանողների և շրջանավարտների ուսման վարձավճարի փոխհատուցման մասին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ 2023-2024 ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար (մասնագիտություների ցանկը հաստատված է ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ) անհրաժեշտ է մինչև 2025թ․-ի մարտի 15-ը ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-3 սենյակ) ներկայացնել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի Ձև N1-ում նշված դիմումը և դիմումին կից հետևյալ փաստաթղթերը՝
1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),
2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) (պատճենը),
3. բանկային տվյալները (տեղեկատվություն բանկից՝ բանկի անվանման և հաշվեհամարի վերաբերյալ):

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին բոլոր աշխատանքային օրերին ժամը 9:00-17:00: