Աշխատանքային քննարկում՝ բուհի որակի աջակից-դասախոսների հետ

Մարտի 4-ին Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը և Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանն աշխատանքային քննարկում անցկացրեցին բուհի որակի աջակից-դասախոսների հետ։
 Ն․ Ավետիսյանն ու Գ․ Ավետիսյանը ողջունեցին ներկաներին և շնորհավորեցին նրանց ՇՊՀ-ի՝ 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստանալու առթիվ՝ նշելով, որ սա համատեղ աշխատանքի և նվիրումի արդյունք է։ Այնուհետև Որակի ապահովման բաժնի պետը ներկայացրեց, թե ինչ փուլերով է անցել համալսարանում հավատարմագրման գործընթացը։
 Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանը դասախոս-աջակիցներին ներկայացրեց ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման և ՇՊՀ-ի դասախոսի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների զարգացման կարիքների գնահատման հարցումների համառոտ վերլուծությունը։
 Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը ներկայացրեց ամբիոնի Որակի հանձնախմբի առաջիկա անելիքներն ամբիոններում մասնագիտական կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչպես նաև կարևորեց որակի աջակից-դասախոսների դերն այդ գործընթացում։
 Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարց ու պատասխանի մթնոլորտում։