ՇՊՀ-ում անցկացված «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգեր (Emis.am)» թեմայով լրացական դասընթացի մասնակիցները ստացան վկայագրեր

Այսօր ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն. Ավետիսյանը վկայագրեր հանձնեց ՇՊՀ-ում անցկացված «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգեր (Emis.am)» թեմայով լրացական դասընթացի մասնակիցներին։

Դասընթացն անցկացվել էր համալսարանի մանկավարժության բակալավրի որակավորում շնորհող կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների համար։

Շնորհավորելով մասնակիցներին՝ Ն. Ավետիսյանը նշեց, որ լրացական դասընթացը կազմակերպվել է ուսանողների մրցունակության բարձրացման և ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու նպատակով՝ նրանց արդիական գիտելիքներով և գործնական հմտություններով զինելու համար։ Նա հույս հայտնեց, որ այն կնպաստի մասնակիցների նոր գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։

Լրացական դասընթացը կազմակերպվել էր ՇՊՀ-ի Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի կողմից։ Դասընթացավարն էր ՇՊՀ-ի կայքէջի և սոցիալական ցանցերի համակարգող Ամալյա Գալստյանը։