ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների՝ ներբուհական և բուհից բուհ տեղափոխությունների մասին
Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/դրույթների պահանջները՝ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ներբուհական ( հեռակա ) և ՀՀ / օտարերկրյա բուհերից ուսանողների տեղափոխության մասին 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 15-ը ներառյալ` ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնում (հասցե՝ք.Գյումրի, Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ե2-4 սենյակ), իսկ առցանց դիմումներն ընդունվում են info@shsu.am էլեկտրոնային հասցեով:
Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճենը,
2. ակադեմիական տեղեկանք (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
3. տեղեկանք ուսումնառած բուհից (բուհից բուհ տեղափոխության ժամանակ),
4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):
ՈւԳԿԿ
(0312) 2-77-70