«Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով

Երևանի «Գլաձոր» Համալսարանի Հակոբ Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը 2023 թվականի մայիսի 30-ին կազմակերպում է «Հայաստանը աշխարհաքաղաքական արդի զարգացումների համատեքստում» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հիմնադրման 105-րդ ամյակին: Գիտաժողովին կարող են մասնակցել ինչպես ՀՀ բուհերի ուսանողները, ասպիրանտները, այնպես էլ գիտահետազոտական հաստատությունների փորձագետներն ու գիտնականները: Գիտաժողովը հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև կապեր հաստատելու մասնագիտական տարբեր շրջանակների հետ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023 թվականի ապրիլի 20-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ կից ուղարկելով զեկույցի սեղմագիրը։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ներկայացուցիչները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: