Տեղեկատվական հանդիպում պրակտիկային ընդառաջ

Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի․ Շուխյանը պրակտիկային ընդառաջ հերթական տեղեկատվական հանդիպումն անցկացրեց բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսերի ուսանողների հետ։ Վերջիններիս մանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկան ընթանալու է ապրիլի 3-ից մինչև ապրիլի 28-ը։

Պրակտիկայի ղեկավարը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, պրակտիկայի անցկացման վայրերը, կազմակերպման, իրականացման, վերահսկողության և արդյունքների ամփոփման կարգը, մեթոդիստի հետ աշխատանքի և օրագրի լրացման առանձնահատկությունները, պրակտիկայի բազմագործոնային գնահատման կարգը։

Հանդիպման ավարտին Ի․ Շուխյանը պատասխանեց ուսանողների հարցերին։