ՇՊՀ-ի ուսանողները՝ արծաթե մեդալակիրներ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի 74-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում հանդես եկող ՇՊՀ-ի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 1-ին կուրսի ուսանող Համբարձում Հակոբյանը (80 կգ քաշային կարգ) և 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Չալոյանը (գերծանր քաշային կարգ) գրավեցին պատվավոր 2-րդ հորիզոնականները՝ դառնալով արծաթե մեդալակիրներ:

Շիրակի պետական համալսարանը շնորհավորում է իր ուսանողների հերթական հաղթանակը՝ մաղթելով նորանոր նվաճումներ: