ՇՊՀ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները
ՇՊՀ գործունեության առաջնահերթություններից մեկն արտաքին համագործակցության ոլորտների ընդլայնումն ու բազմազանեցումն է:
Կարևորելով շարունակական բարեփոխումների իրականացումը՝ վերջերս ՇՊՀ-ն կնքել է համագործակցության պայմանագիր Կուրսկիպետական բժշկական համալսարանի և ստորագրել հուշագիր «Հանրային կառավարման զարգացման, ռազմավարական հետազոտությունների և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ:
Վերջինիս հետ ստորագրված փաստաթղթի հիման վրա նախատեսված է համագործակցություն կրթական բնույթի ծրագրերի իրականացման, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման, մեթոդական ձեռնարկների, մասնագիտական գրականության փոխանակման և այլ ոլորտներում:
Կուրսկի պետական բժշկական համալսարանի հետստորագրված համագործակցության պայմանագրի ոլորտներն են․ համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը, տարբեր ձևաչափերի ուսումնակրթական միջոցառումների կազմակերպումը, գիտաշխատողների և ուսանողների փոխանակումը,մշակութային կապերի ամրապնդումը և այլն:
Կմեկտեղվեն ջանքերը գործընկերային հարաբերությունների ամրապնդման գործում, ինչը կնպաստի ՇՊՀ 2023-2027թթ. զարգացման ռազմավարարական ծրագրով նախատեսված՝ բուհի միջազգայնացման գործընթացին: