Վերակահավորված լսարաններ ՇՊՀ-ում

ՇՊՀ 2023-2027թթ.  զարգացման  ռազմավարարական ծրագրի համաձայն՝ բուհի առաջնահերթ խնդիրներից  է ապահովել բարենսպաստ կրթական միջավայր ուսանողների համար, որի լուծմանը միտված քայլերից էր ևս երկու լսարանի արդիականացումը և կահավորումը նոր սերնդի պրոյեկտորներով  ու համակարգիչներով: Վերջիններս ձեռք են բերվել Էրազմուս+ WBL4JOB և SMARTI ծրագրերի հետ համագործակցության շրջանակներում:

Վերակահավորված լսարանները կնպաստեն ուսանողների՝ առարկայի հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը և նոր շունչ կհաղորդեն ուսումնական գործընթացին՝ այն դարձնելով առավել արդյունավետ:

ՇՊՀ-ում տեխնիկական վերազինումը և կահավորումը կրում է շարունակական բնույթ և ընդգրկում է համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները և ուսումնաօժանդակ կառույցները: