ՇՊՀ-ում պրակտիկային ընդառաջ տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ

Հեռակա ուսուցման բոլոր բաժինների 4-րդ կուրսի և «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների ուսումնական պրակտիկան ընթանալու է մարտի 1-ից 30-ը:

 

Համաձայն ՇՊՀ-ի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով իրականացվող պրակտիկաների կազմակերպման և անցկացման կանոնակարգի՝ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ինեսսա Շուխյանն ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման նոր՝ բազմագործոնային կարգը, օրագրի լրացման առանձնահատկությունները:

 

Պրակտիկայի պատասխանատուն մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց  նաև պրակտիկայի անցկացման վայրերի, գնահատման համակարգի, ուսանողների դիմումների համաձայն պրակտիկայի վայրերի փոփոխության վերաբերյալ: