Գիտական սեմինար՝ «Կարմրաքարի հավաքածուի շուրջ» թեմայով
ՇՊՀ-ի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ գիտական սեմինար՝ «Կարմրաքարի հավաքածուի շուրջ» թեմայով, որի բանախոսն էր Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Ինգա Ավագյանը:
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց 1987 թվականին Կարմրաքար գյուղում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերված հավաքածուն, որը ներառում է ոսկյա, ապակյա, բրոնզյա և սարդիոնե իրեր։ Ի. Ավագյանը մանրամասն անդրադարձավ իրերի նկարագրությանը և թվագրությանը, դրանց պատրաստման եղանակներին և այլ հնագիտական հուշարձաններում հանդիպող նմանօրինակներին։ Նա նշեց, որ հավաքածուն 2020թ․ Հայաստանի պատմության թանգարանից վերադարձվել է Գյումրի և այժմ ցուցադրվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանում:
Սեմինարի ավարտին Ի․ Ավագյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։